News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 30-ին, Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատել է 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը:

Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը եւ համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին: Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ազգային հայեցակարգում էլեկտրահաղորդման հիմնական ցանցի ակտիվների հիմնանորոգումը համարվում է երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարման նախադրյալ: Ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը, նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին:

Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը, հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը եւ տեւողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120 000 էլեկտրաէներգիա սպառողների համար: Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. եւ այդ ժամանակվանից ի վեր որեւէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարեւոր է Հայաստանի արեւելյան եւ հյուսիս-արեւելյան շրջանների այնպիսի սպառողների համար, ինչպիսիք են օրինակ՝ կաթնամթերքի խոշոր ընկերությունը, ասֆալտի գործարանը եւ ադամանդի մշակման ու ոսկերչական զարդերի արտադրության գործարանը, որտեղ աշխատում է շուրջ 3500 մարդ:

Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երեւանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Իր ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա:  Ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., եւ այդ ժամանակից ի վեր չի հիմնանորոգվել: Այդ պատճառով էլ, այն չափազանց կարեւոր է երկրի բոլոր՝  1040000 էլեկտրաէներգիա սպառողներին էլեկտրաէներգիայի բավարար եւ ցածր արժեքով մատակարարումն ապահովելու համար:

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջեւ ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն եւ հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի հուսալիությունը եւ ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,- ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին: «Այն թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, ինչպես նաեւ դրան առնչվող զգալի սոցիալական եւ տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորություն»:

Երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն: Մասնավորապես, այն կարեւորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երեւանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը եւ վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից:

Կարգավարական պահուստային կենտրոնը նման խափանման դեպքում կտա էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը եւ կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն:

 «Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչեւ 2020 թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը: «Էլեկտրաէներգիայի արտադրության նոր ծրագրի նախապատրաստումը սույն ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս կարեւոր միջոցառումն է: Կառավարությունը նախատեսում է կառուցել համակցված ցիկլով աշխատող գազային տուրբին, որի համար կպահանջվեն նախապատրաստական մի շարք աշխատանքներ, որոնց համար ֆինանսավորումը մատչելի չէ»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով եւ 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին եւ 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ