News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մարտի 31-ին, բացվել է  «Մեծ Հաղթանակի ուղիներով»  խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից:

Բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ:

Ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia whit Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը  նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:

«Մեծ Հաղթանակի ուղիներով»  ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ եւ ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության թեմատիկան:

«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաեւ կանխարգելիչ ուղերձ ունի: Այս ստեղծագործությունները պատերազմի  տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն ՝ խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում  համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին  եւ բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները»,- նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատեց, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: «Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք, եւ կտավների միջոցով ավելի լավ ենք հասկանում այդ ժամանակաշրջանում մարդկանց զգացմունքները, զգացողություններն  ու ապրումները: Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝  այս հրաշալի ցուցադրության համար, եւ կցանկանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել  Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- նշեց Ս. Նարիշկինը:

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի խոսքով՝  հիմնադրամը  նախաձեռնել է հայ եւ ռուս  գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերահիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվար, բայց հաղթական էջերը:  «Հիմնադրամը մտադիր է բարերարների  հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ  խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին եւ Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,-նշեց Արմեն Գեւորգյանը:

Գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված  գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի  հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուում ընդգրկված են  նաեւ տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ