Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 09.20-ին, Ախթալա քաղաքի եկեղեցամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Գագիկ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: