News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:

Հայաստանում ու Արցախում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը յուրօրինակ կամուրջ է դարձել Մայր Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Այդ կամուրջի առավել սերտացմանն էլ նվիրված էր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը, որն մասնակցում էին պատվիրակներ ավելի քան 23 երկրներից

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Ընդգծվել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգապահպան ու հայրենանվեր գործունեությամբ 20-րդ դարասկզբից ի վեր շարունակում է մնալ բարեգործական, կրթամշակութային ու հասարակական գործունեության ծավալման դրոշակակիրը:

Կարեւորելով Սփյուռքի աջակցությունը բանակաշինությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Պերճ Սեդրակյանն իր խոսքում համառոտ անդրադարձել է Միության ծավալած գործունեության առանցքային ուղղություններին եւ փաստել, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես ՀՀ ռազմակրթական համակարգի առավել զարգացմանը միտված ծրագրերը:

Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրերին է ներկայացրել Հայկական բանակում ընթացող բարեփոխումներն ու բանակաշինությանը Սփյուռքի կառույցների օժանդակության ուղիները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը Հայաստանին եւ ՀՀ զինված ուժերին շարունակաբար աջակցելու համար: Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին եւ հավաստիացրել, որ հայոց բանակն այսօր ի վիճակի է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները՝ արժանի հակահարված հասցնելով հառակորդի ցանկացած ոտնձգությանը:

Միջոցառման ավարտին ի գնահատումն հայապահպան եւ ազգանվեր գործունեության՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պարգեւատրել է ՀՀ զինված ուժերի զինանշանով: ՀԲԸՄ ղեկավար Պերճ Սեդրակյանի հրամանով էլ Սեյրան Օհանյանը պարգեւատրվել է միության ոսկե մեդալով:

Հավելենք նաեւ, որ ՀԲԸՄ պատվիրակների այցելության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում կազմակերպվել էր Հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները ներկայացնող ցուցադրական ելույթներ:

Տպել
Ամենաշատ