News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիգերիայում ընդդիմադիր կուսակցության անդամ Մուհամադ Բուհարին պաշտոնապես հաղթող է ճանաչվել երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին նշված է Նիգերիայի ազգային ընտրական հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում:

Անցած շաբաթ օրը Նիգերիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Սկզբում ընտրությունները նախատեսված են եղել փետրվարի 14-ին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դրանք հետաձգվել էին մարտի 28-ին: Մի շարք շրջաններում ընտրությունները տեղափոխվել էին կիրակի՝ քվեարկության համակարգում տեխնիկական խնդիրների պատճառով:

Բուհարին հավաքել է 15,42 մլն ձայն, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը՝ 12,85 մլն ձայն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ Գուդլակ Ջոնաթանն ընդգծել էր, որ ընտրություններն արդար են անցել: Նա շնորհավորել էր Բուհարիին հաղթանակի առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ