News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնի բաց հայտագրումն արդեն սկսված է. այն կտեւի մինչեւ ապրիլի 21-ը:

Նշենք, որ այս միջազգային փառատոնը հիմնադրվել է 2003թ.-ին «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» («ՆՓԱԿ») գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից: Փառատոնն ամենամյա է:

*ՄԷԿ ԿԱԴՐ* 13-րդ փառատոնի բաց հայտագրումն արդեն սկսված է: Կանոնակարգին եւ մասնակցության մանրամասներին հայտատուները կարող են ծանոթանալ http://accea.info/hy/one-shot կայքում:

«ՆՓԱԿ»-ը ապահովում է փառատոնի կազմակերպման ամբողջ տեխնիկան, ֆինանսավորման զգալի մասը:  Փառատոնը բաց է հանրության համար, մասնակցությունն անվճար է, տոմսեր չեն վաճառվում:

Հիմնադրման օրվանից մինչ օրս «ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնը աջակցում է աուդիո վիզուալ դաշտում ստեղծագործող անհատներին ու կազմակերպություններին: Փառատոնը մրցութային է, որտեղ կարել է տեսնել աշխատանքներ ամբողջ աշխարհից, սկսած մեկ րոպեից մինչեւ լիամետրաժ դոկումենտալ եւ խաղարկային ֆիլմեր: Փառատոնը ունի 3 մրցութային անվանակարգեր. «ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ», «ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ» եւ «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»: Հրավիրվում է պրոֆեսիոնալ ժյուրի, որոնց հետ մասնակիցները ունենում են քննարկումներ, տեղի են ունենում վարպետության դասեր եւ հատուկ ցուցադրություններ:  Փառատոնը համագործակցում է Հայաստանում եւ արտերկրում աուդիո վիզուալ դաշտում գործող տարբեր կազմակերպությունների եւ փառատոնների հետ:

«ՄԷԿ ԿԱԴՐԸ» տարիներ շարունակ նպաստում է երիտասարդական ու անկախ կինոյի զարգացմանը Հայաստանում: Դրա ապացույցը 12 տարիների հետեւողական աշխատանքն է: 2000 - ի հասնող այցելությունները, պրոֆեսիոնալների ու մասնակիցների բարձր գնահատականը, ինչպես նաեւ բազմաթիվ կամավորների ոգեւորությունը մեր փառատոնի կարեւոր ձեռքբերումն է:

Ուրախ կլինենք Ձեր աջակցությամբ էլ ավելի ընդլայնել փառատոնի մասնակցության շրջանակները եւ օգտակար լինել բազմաթիվ երիտասարդների: Դա հնարավորություն կընձեռնի նրանց հանդիպել մասնագետների, դիտել լավ ֆիլմեր, իսկ լավագույններին արժանանալ մրցանակների, որը համոզված ենք կխթանի նրանց ստեղծագործական ուղուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ