Բաքվի բնակիչը ցուցադրաբար ինքնահրկիզվել է: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Qafqazinfo-ն, Ջալիլաբադի շրջանի բնակիչ 36-ամյա Նիյամեդին Ֆարաջեւը գնացել է Ֆիզուլիի փողոցում գտնվող տարհանման գրասենյակ եւ պահանջել իր մեքենան, որը քարշակով տարել էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Վեճի ամենաթեժ պահին տղամարդն իր վրա բենզին է լցրել ու հրդեհել:
Ֆարաջեւը 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: