News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արթուր Հարոյանը պորտուգալերեն չի իմացել, սակայն բախտը նրան Պաուսլո Կոելյոյի հետ նամակագրության հնարավորություն է ընձեռել: Չիմանալով պորտուգալերեն՝ Արթուրը մեկնել է Բրազիլիա, որտեղ զրոյից լեզու է սովորել: Ավելին, Սան Պաուլոյում նա ավարտել է դրամատիկական ուսումնարանը եւ դերասան ու բեմադրիչ դարձել: Այս մասին գրում է բրազիլական խոշորագույն Globo մեդիահոլդինգի Globo Teatro կայքը:  

«Նա հրաշալի պորտուգալերեն գիտի, բայց ազգանունից պարզ է դառնում. նա Բրազիլիայից չէ: Նա այն 11 մլն հայերից է, որոնք հայրենիքից դուրս են ապրում, որտեղ նրանց թիվը 3 մլն է:

Սան Պաուլոյում բնակվող Հարոյանն արդեն 6 տարի «1915» ներկայացումն է բեմադրում: Այստեղ ե՛ւ պոեզիա, ե՛ւ պատմական փաստեր կան: Նպատակն է, որպեսզի հնչեն երկար ժամանակ լռած մարդկանց ձայները:

Եվ չնայած 1.5 մլն հայերի կոտորածը ճանաչվել է միջազգային հանրության զգալի հատվածի կողմից, թուրքական կառավարությունը մշտապես հերքում է այդ իրադարձությունները, որոնք համեմատում են Հոլոքոստի հետ: «Հայերի պարտականությունն է՝ ե՛ւ հայրենիքում, ե՛ւ դրա սահմաններից դուրս, խոսել այդ մասին»,- հայտարարեց հեղինակը:

Բրազիլիայում Հարոյանը Սան Պաուլոյի դրամատիկական արվեստի դպրոցի ընկերների հետ «Տապան» թատերախումբն է ստեղծում: «Ես մշտապես ազդանշաններ էի ստանում, որ իմ ապագան կապված է Բրազիլիայի հետ»,- հավելեց նա:

Լամբադայի ռիթմերի մեծ սիրահար Հարոյանը բրազիլական մշակույթի հետ առաջին անգամ առնչվել է մանկության տարիներին, երբ երկրաշարժից հետո (ամենայն հավանականությամբ՝ 1988 թվականի - խմբ.) դպրոցի ավերակներում բրազիլական դրոշով վզկապ է գտնում: Դրանից հետո նրան հնարավորություն է ընձեռվում նամակագրություն ունենալ Պաուլո Կոելյոյի հետ, որը նրան խորհուրդ է տվել այդուհետ նույնպես հետեւել ճակատագրի նշաններին: Դրանից հետո Հարոյանը Բրազիլիայի տոմս է գնում:

25 տարեկանում նա Ռոնդոնիա է ժամանում՝ Բրազիլիայի հեռավոր արեւմուտք: 9 ամիս անց նա բրազիլական քաղաքացիություն է ստանում եւ որոշում է իրականություն դարձնել թատրոնում աշխատելու երազանքը: «Բեմադրությունը գրել եմ դեռեւս Հայաստանում եւ նոր ընկերներիս հետ պորտուգալերեն թարգմանել: Այս տարի՝ այդ իրադարձությունների 100-րդ տարելիցի առիթով, որոշեցինք վերադառնալ դրան»,- նշեց Հարոյանը՝ հավելելով. «Հանդիսատեսի շրջանում հիմնականում բրազիլացիներ են, եւ ես ուրախ եմ: Մենք պետք է խոսենք այդ մասին այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Նման հանցագործությունները չպետք է կրկնվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ