Շվեյցարիան ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին կներկայանա դեսպանի մակարդակով։ Այս մասին ասված է Շվեյցարական Կոնֆեդերացիայի իշխանության Դաշնային մարմինների պաշտոնական էջում։
Երեւանում կայանալիք միջոցառումներին շվեյցարական կողմը կներկայացնի Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը։
Համաձայն տարածած հաղորդագրության՝ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը տարբեր առիթներով դատապարտել է 1915թ. դեպքերը, որոնք հանգեցրել են բազմաթիվ հայերի մահվան։ Շվեյցարիան նույնպես շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունների մի դրույթով նախատեսվում է ստեղծել երկու երկրների անկախ պատմաբաններից կազմված հանձնաժողով այդ ողբերգական իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով։