News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վերմոնտի նահանգի Օրենսդիր ժողովի երկու պալատները Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միաձայն համատեղ բանաձեւ են ընդունել եւ մարդկության դեմ գործած այս հանցագործության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպել։  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արեւելյան շրջանի մասնաճյուղից։

Բանաձեւի նախագիծը նախաձեռնել էին Վերմոնտի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոան Լինսը, որը Ցեղասպանություն վերապրած ասորիների ժառանգ է, եւ Ադամ Գրեշինը։ Նահանգի Սենատում բանաձեւի առաջատար կողմնակիցներից են եղել Դիք Սիրսը, Ֆիլիպ Բարութը եւ Դիանա Սնելլինգը, իսկ 30 սենատորներից 14-ը եղել են նախագծի համահեղինակները։

«Սա հիանալի օր էր։ Մարդիկ կիսում են ընդհանուր անցյալը՝ չմոռանալով նրա մասին եւ ավելի շատ բան իմանալով՝ առաջ են նայում, հնարավորություն ստանալով դառնալ ավելի լավը»,- նշել է Վերմոնտի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոան Լինսը բանաձեւն ընդունելուց հետո։ Այնուհետեւ նա ներկայացրել է հայկական համայնքի անդամներին եւ բոլորին հրավիրել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրությանը, որին մասնակցել են Քրիս Բոխջալյանն ու Դանա Ուոլրաթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ