News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի մայրաքաղաքում մանկական խաղերին ուղեկցող ձայներն այլեւս ձայնային աղտոտում չեն համարում: Օրենսդրությունում համապատասխան փոփոխությունը Տոկիոյի իշխանությունները կատարել են երեքշաբթի:

Քաղաքում գոյություն ունեցող կանոնները, որոնց համաձայն՝ բնակելի թաղամասերում աղմուկի մակարդակը  չպետք է գերազանցի 45 դեցիբելը, հանգեցրել էին նրան, որ երբեմն երեխաներին արգելում էին խաղալ մանկական խաղահրապարակներում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, մանկական որոշ կենտրոններ իրենց հրապարակները ձայնամեկուսացնում էին:

Ճապոնիայի իշխանությունները հույս ունեն, որ հիմա Տոկիոյում ավելի շատ մանկական կենտրոններ կբացվեն, ինչը, իր հերթին, կանանց թույլ կտա ավելի վաղ աշխատանքի դուրս գալ եւ բարենպաստ կանդրադառնա քաղաքային տնտեսության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ