News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության դեմ երեք որոշում է կայացրել։

Համաձայն առաջին որոշման՝ խախտվել են քաղաքացի Արտաշես Դավթյանի իրավունքները։ ՄԻԵԴ-ի կարծիքով՝ գործում տեղ է գտել նրա արժանապատվությունը ոտնահարող անմարդկային վերաբերմունք։ Դավթյանը բողոք էր ներկայացրել բանտում գտնվելիս ոչ բավարար բժշկական օգնություն ստանալու համար։ Պետությունը պարտավորվել է Դավթյանին 9 060 եվրո վճարել։

Երկրորդ գործը վերաբերում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացրած բողոքին։ Կոմիտեն բողոք էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ, որն արգելել էր խաղաղ երթ կազմակերպել։

Վերջին որոշումը կայացվել է Բագրատ, Նարինե եւ Արեւիկ Նալբանդյանների գործով։ Դատարանը ճանաչել է արդար դատավարության Նալբանդյանների իրավունքը։ Համաձայն դատարանի որոշման՝ պետությունը Նալբանդյաններն պետք է համապատասխանաբար վճարի 10 հազար, 27 հազար եւ 25 հազար եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ