News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամանաբության՝ եկեղեցու Խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:

Դրանցից ամենաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որն, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Եպիսկոպոսաց ժողովը որոշում կայացրեց եւ չափանիշներ նախանշեց, թե ովքեր կարող են լինել մկրտության կնքահայրեր: Նրանք պետք է լինեին բարոյական, առաքինի, բարի ու մի շարք բարձր արժանիքներ ունեցող մարդիկ, իսկ եկեղեցու Խաչի քավորի կենսագրությունը պետք է լինի բացառապես անաղարտ:

Թե ինչու կաթողիկոսի առաջնորդարանից ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ եկեղեցու խաչի քավորներ «ընտրվում» են հատկապես քրեական անցյալով մարդիկ՝ դժվար է ասել, բայց որ մեր երկրում բարոյական արժեքներն այլեւս չեն գնահատվում՝ դա փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ