News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում հեռուստաեթերի թվայնացման աշխատանքների 60-70%-ն իրականացվել է: Այս մասին ապրիլի 2-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, ներկայում քննարկվում է թվային հեռարձակման ներդրման հետաձգման ժամկետի հարցը, որը նախկինում սահմանված էր մինչեւ 2015 թվականի հուլիսը:

«Վարչապետի հետ զրույցում ես նշեցի, որ առայժմ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել: Դրա համար հարկավոր է մի շարք ուսումնասիրություններ ավարտին հասցնել, ինչից հետո միայն կկարողանանք ասել, դա տեղի կունենա մեկ, մեկուկես, թե երկու տարի անց»,- պարզաբանեց Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Հեռահաղորդակցության միջազգային միությանն (ITU) անդամակցության արդյունքում Հայաստանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում պարտավորեցրել է 2015 թվականից անցնել թվային հեռարձակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ