News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնում հայկական խումբը, որի անդամ են Ադրին Նազարյանը, Քաչո Աչաջյանը եւ Սքոթ Ուիլքը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններով է զբաղված։

Խումբը բանաձեւի նախագիծ է ներկայացրել, ըստ որի 2015-ը Քալիֆորնիայում հայտարարվում է Հայոց ցեղասպանության տարելիցի տարի։

Ի նշան համերաշխության Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի շատ անդամներ միացել են բանաձեւ նախագծին, ինչն աննախադեպ աջակցության դրսեւորում է։

«Կոնգրեսն ու նախագահ Օբաման պետք է պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ մասնակցեն Թուրքիայի հետ երկխոսությանը, որպեսզի վերջինս մեկընդմիշտ հաշտվի իր անցյալի հետ»,-հայտարարել է Ադրին Նազարյանը։

Բացի այս բանաձեւի նախագծից, հայկական խումբը մի շարք միջոցառումներ կիրականացնի։ Նահանգի Սակրամենտո քաղաքում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա։ Քալիֆորնիայի նահանգի թանգարանում մարտի 31-ին բացվել է «Հայկական ճանապարհորդություն. Կոտրված անցյալից դեպի ծաղկում» անվանումը կրող ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 2-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ