News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Ապրիլի 8-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախանշված հանդիպման նախաշեմին ՏԱՍՍ գործակալության տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, բացի արտաքին քաղաքականության համակարգման եւ միջազգային հարթակներում համագործակցության շուրջ հարցերից, ծրագրում ենք քննարկել նաեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտորը, կարծիքներ փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրների մասին: Իհարկե, կքննարկենք նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման»,- ասել է նա: Նալբանդյանը նաեւ հաղորդել է, որ իր այցի օրակարգում նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպում է ներառված:

Գործակալության զրուցակիցը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը: «Մեր երկրների միջեւ իրավական-պայմանագրային լուրջ բազա կա՝ շուրջ 250 համաձայնագրեր եւ պայմանագրեր: Ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում սերտ համագործակցությունը կարեւոր է գործոն է մեր անվտանգության ապահովման հարցում: Հաջողությամբ է զարգանում նաեւ համագործակցությունը տրանսպորտի, հաղորդակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, բանկային հատվածի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության ոլորտներում»,- մատնանշել է նա:

Նալբանդյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեր երկրի առջեւ նոր հնարավորություններ է բացում տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան (ֆոտո)
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը...
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Ամենաշատ