Ցեղասպանությունը եւ արդարադատության նկատմամբ ձգտումը ներկայումս ամուր կերպով արմատացել են հայկական մշակույթի ԴՆԹ-ում եւ դարձել մեր ժողովրդին կապող հայտնի բնութագրիչ: Այդ մասին հայտարարել է երաժիշտ Սերժ Թանկյանը՝ ի պատասխան Reddit հայտնի սոցիալական լրատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարցին:
«Ոչ մի մշակույթ չի կարող հավերժ զոհ լինել», - նշել է Թանկյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է հոգ տանի մշակութային գանձերի մասին: «Որպեսզի ներկայացնենք մեր մշակույթը՝ պայքարելով արդարության համար: Ես կարծում եմ՝ մեկն առանց մյուսի անդառնալի կորուստ է», - նշել է Թանկյանը: