News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի վրայից պատժամիջոցները  հանելուց հետո Հայաստանի եի Իրանի միջեւ իրականացվող առաջին ծրագիրը կլինի Մեղրու ՀԷԿ-ը։ Այս մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Ըստ իրանագետի, Իրան Հայաստան երկաթուղին, ավելի շատ Հայաստանին է պետք, քան Իրանին։ «Իրանին այդ նախագիծն ավելի շատ քաղաքական նպատակներով է անհրաժեշտ»,- հայտարարեց իրանագետը։ Իսկանդարյանը հիշեցրեց, որ Հայաստանը պետք է կառուցի այդ երկաթուղու 200 կմ-ը, իսկ Իրանը՝ ընդամենը 60 –ը։ «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը բավական քաղաքական կամք ունի Իրանի հետ համագործակցությունը ընդլայնելու համար։ Այստեղ հարցը ֆինանսական խնդիրներն են, սակայն ես հույս ունեմ, որ այդ հարցերը կլուծվեն»,- եզրափակել է Գոհար Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ «վեցնյակն» ու Իրանը ապրիլի 2-ին համաձայնության են եկել այն մասին, որ Իրանը պետք է սահմանափակի ուրանի հարստացման իր հնարավորությունների 2/3-ը առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր ծրագրերը 25 տարի ժամկետով դնել միջազգային հսկողության տակ։

Պայմանագրի նախապատրաստման գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ