News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում: Հարկ է նկատել, որ հուշահամալիրի հարակից տարածքը քաղաքապետարանի կողմից նաեւ ամբողջությամբ բարեկարգվել է: Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` համաքաղաքային ծառատունկին ակտիվ մասնակցության համար:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին եւ, օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու եւ մեր կողքին լինելու համար: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` այս անգամ դեսպանների հետ ծառատունկը մենք իրականացրեցինք Ծիծեռնակաբերդի հարակից լանջի հատվածում», - նշել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարեւոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, այլեւ ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով: Նրանք առանձնակի կարեւորել են նաեւ ծառատունկի համար ընտրված վայրը՝ նշելով, որ տնկված յուրաքանչյուր ծառով նրանք յուրովի զորակցություն են հայտնում հայ ժողովրդին:

 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում կազմակերպված ծառատունկի շրջանակում տարածքը համալրվեց շուրջ 500 տնկիներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ