News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը եւ Երիտասարդական միության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը:

Հանդիպման մասնակիցները խոսեցին ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական մարտահրավերներից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, հայ-թուրքական հարաբերություններից եւ մի շարք այլ կարեւորագույն հարցերից:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները եւ այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Դեսպանը շեշտեց, որ իր եւ դեսպանատան առաջնահերթություններից է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը եւ ՀՀ-ում ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը:

Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներն ու նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Ամենաշատ