News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները շատ կարեւոր են։ Այս մասին ապրիլի 13-ին Հայաստանի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոխայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնն Բրասերը։

Նրա խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն դրա հիմքերը ամուր չէի...ն։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց մի քանի կազմակերպություն, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը՝ նպատակ ունենալով կանխել նման հանցագործությունները։ «Ցավոք, մեզ չհաջողվեց կանխել մյուս լուրջ հակամարտությունները, սակայն անցյալից պետք է դասեր քաղել։ Մենք կարող ենք ընդհանուր ապագա կառուցել։ Որպես այսօրվա քաղաքական գործիչներ՝ մեր պարտքն է կանխել նոր հակամարտությունները։ Առաջին հերթին դա նշանակում է հիշել անցյալը։ Մենք գալիք սերունդների առջեւ պարտավորություն ունենք նախազգուշացնել նմանատիպ դաժանությունների մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախքան Հայաստան այցելելը Բրասերը եղել էր Թուրքիայում՝ այցելելով նաեւ Սիրիայի եւ Իրաքի փախստականների ճամբարները։ Նա բարձր էր գնահատել թուրքական իշխանությունների կողմից փախստականներին հատկացված օգնությունը՝ 5.5 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ