Շատ կարեւոր է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում համապատասխանեն ԵԽ չափանիշներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները հսկայական պատասխանատվություն են երկրի համար այն իմաստով, որ դրանք քաղաքական կուսակցություններին քաղաքական կոնսենսուսի կոչ են անում:
«Ինչպիսին էլ լինի բարեփոխումների բովանդակության վերաբերյալ վերջնական որոշումը, ԵԽ չափանիշներին համապատասխանությունը վճռական նշանակություն ունի»,-ընդգծել է Բրասերը: