News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրները պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտում առաջացած սպառնալիքների չեզոքացման համար։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Մենք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք, որոնք կապահովեն այս կամ այն հարցրի չեզոքացման հնարավորությունը, որոնց հետ բախվում են երկրները»,- ասել է Բորդյուժան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպման ավարտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բորդյուժան արձանագրել է Արեւլեյան Եվրոպայում տիրող անկայուն իրավիճակի փաստը։ «Մենք նկատում ենք Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ ռազմական ենթակառուցվածքների խտացում, մարտական ավիացիայի, ծանր սպառազինությունների եւ այդ թվում՝ ԱՄՆ-ից ժամանած ռազմական կոնտինգենտի մեծ քանակ»,- նշել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրենց երկրների անմիջական հարեւանությամբ նույնպես թեժ կետեր կան՝ Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, որտեղ սառեցված հակամարտությունը սրանալու միտումներ ունի։

«Խնդիրները շատ են եւ դրանք բոլորը պետք է հաշվի առնել»,- ասել է Բորդյուժան։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ