News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Իրաքում հնագույն Նիմրուդ քաղաքի ոչնչացումը: Հնագիտական հուշարձանի ավերման կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում:

«Ես դատապարտում եմ այդ ավերիչ, բարբարոսական հարձակումը, որը խորացնում է տեղի ունեցածի սարսափը: ԱՅն հաստատում է, որ ահաբեկիչներն ավերում են ոչ միայն արձաններն ու քանդակները: Մուրճերի եւ պայթուցիկների օգնությամբ նրանք քանդում են ամբողջ քաղաքը՝ նպատակ ունենալով երկրի երեսից ջնջել Իրաքի ժողովրդի պատմության բոլոր հետքերը»,- հայտարարել է Իրինա Բոկովան:

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պայքարենք այդ չարիքի դեմ եւ արձանագրենք տեղի ունեցածը՝ նպատակ ունենալով գտնել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց»,- հավելել է Բոկովան:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն սատարում է բոլոր նրանց, ովքեր ուժերն են համախմբում՝ բացատրելու, թե ինչու է այդքան կարեւոր մշակութային ժառանգությունը եւ ինչու ոչինչ չի կարող արդարացնել դրա ոչնչացումը: Քաղաքական եւ կրոնական առաջնորդներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանն առաջարկում եմ միանալ վերջերս մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի #Unite4Heritage արշավին եւ հանդես գալ այդ հանցագործությունների դեմ՝ օգտագործելով հասանելի բոլոր միջոցները»,- հայտարարել է Իրինա Բոկովան:

Անցյալ հանգստյան օրերին տարածված տեսանյութը վկայում է Աշշուր-նացիր-ապալ II-ի պալատի հյուսիս-արեւմտյան հատվածի, ինչպես նաեւ նեոասորական դարաշրջանի քարե քանդակների ամբողջական ոչնչացման մասին: Մոսուլից 32 կմ դեպի հարավ տեղակայված ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 879 թվականին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սերտորեն համագործակցում է Իրաքի եւ հարեւան երկրների կառավարությունների, ինչպես նաեւ գործընկերների լայն շրջանակի հետ՝ հազարամյակների ժառանգությունը պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ