News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական խոշորագույն Corriere della Sera պարբերականին: Ներկայացնում ենք հրապարակման ամբողջական թարգմանությունը:

«Եթե միջազգային հանրությունը միասնականորեն պատասխաներ Հայոց ցեղասպանությանը, 20-րդ դարը բոլորովին այլ կլիներ: Այսօր, հավանաբար, ստիպված չէինք լինի խոսել այն մասին, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա փոքրամասնությունների հետ:

Հայտնի է, որ հրեաների Հոլոքոստի մասին մտադրության մասին Հիտլերն առաջին անգամ հայտնել է 1939 թվականին, երբ իր Գլխավոր շտաբին հայտարարել է. «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին»: XX դարի դասերը թերագնահատելու միտում կա: Հակառակ դեպքում, խստորեն կդատապարտեին»:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երեւանը պատրաստվում է հիշատակի արարողություններին՝ կոչ ուղղելով ամբողջ աշխարհին: Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին զրուցեց Corriere della Sera-ի հետ:

100-րդ տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանն ուղղված քաղաքական ջանքերին կոչ է, եւ մենք դրա բարոյական իրավունքն ունենք: Նման հանցագործությունների կանխարգելումն ու դատապարտումը չպետք է զոհաբերվեն աշխարհաքաղաքական շահերին: Քսաներորդ դարը վառ դաս է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչի մասին խնդրում ենք: Ցավոք, ցեղասպանությունների դարը, վախենամ, չի ավարտվել: Մերձավոր Արեւելքում, որտեղ գլխավոր թիրախն էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններն են, մենք նպաստում ենք ցեղասպանության ծնվելուն: Հասել է պահը, երբ համատեղ գործողություններ են անհրաժեշտ:

Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկած չի հարուցում: Հենց Թուրքիայի Զինվորական դատարանը 1919 թվականին դատապարտել է Ցեղասպանությունն իրականացնողներին՝ մարդկության դեմ իրագործած հանցագործության համար: Որոշ պետություններ դա Ցեղասպանություն են կոչում, որոշները՝ կոտորածներ, իսկ որոշներն էլ՝ դեռեւս ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ապա ճանաչումից հրաժարվելը պայմանավորված է Թուրքիայի հետ ընդհանուր շահերով:

Ինչո՞ւ 100 տարի անց դեռեւս դժվար է միաձայն համաձայնության գալ այն հարցում, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ ենք խուսափողականություն եւ լռություն տեսնում, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայի կողմից:

Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, նույն թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին: Անկարան նույնիսկ ընդունում է, որ եղել են հայ քաղաքացիական բնակչության սպանություններ: Որոշ պետություններ դա կոչում են ցեղասպանություն, որոշ պետություններ՝ կոտորածներ, որոշները՝ ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիայի հետ նրանց շահերով:

Հայաստանի եւ Իտալիայի հարաբերությունները հարաբերությունները դրական ուղիով են զարգանում: Վերջին 4 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կրկնապատկվել է՝ 127 միլիոնից հասնելով 214 միլիոն դոլարի: Ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում։

Մեր երկրներին միավորում են նշանակալի շահերը, ինչպես նաեւ համամարդկային նույն արժեքների ընդունումը: Մեր դիվանագիտական հարաբերություններն ընդամենը 24 տարվա պատմություն ունեն, սակայն մեր հարաբերությունները հիմնված են հազարամյա անցյալի վրա: Հռոմի հետ առեւտրային հարաբերություններում մենք պարզապես վերականգնում ենք այն, ինչը գոյություն է ունեցել վաղուց՝ միջնադարում, երբ իտալական քաղաք-պետությունները գործում էին հայ առեւտրային ուղիներով: Վստահ եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի՝ առեւտրաշրջանառությունը եւս մեկ անգամ կրկնապատկելու համար: Եվ սա՝ գործարար միջավայրի զարգացման նպատակով օտարերկրյա ընկերությունների համար սահմանված արտոնությունների եւ հնարավորությունների շնորհիվ:

Արեւմտյան Եվրոպայի երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունների խիստ լարվածության շրջանում Հայաստանն առանձնահատուկ դիրք ունի: Հունվարի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ դուք Եվրասիական տնտեսական միության անդամ դարձաք: Սակայն, միաժամանակ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համար բանակցություններում առաջընթաց եք ապրում: Ինչպե՞ս եք համատեղում ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանն օրինակ դառնալ, եթե հիշենք Ուկրաինային, որտեղ ճգնաժամը ծնվեց հենց զարգացման երկու սցենարների միջեւ կոնֆլիկտի պատճառով:

Տասնամյակներ շարունակ հայկական տնտեսությունը սերտորեն կապված է եղել նախկին Խորհրդային Միության երկրների հետ: Մեր առեւտրային խոշորագույն գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեր արտահանած ապրանքների մեծ մասը շուկայում իր տեղն ունի: Մյուս կողմից, մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ, գազը եւ նավթամթերքը ներկրում ենք Ռուսաստանից: Եվրասիական միությանն անդամակցելով՝ մենք էներգիակիրների համար բարենպաստ գներ ստացանք: Մեր որոշումը տրամաբանական եւ ռացիոնալ էր:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերություններին. կառույցն անգնահատելի ներդրում ունեցավ մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործում: Այդպիսով, մեր ընտրության հիմքում շահերի եւ արժեքների համադրությունն է: Մենք իրատես ենք: Կարեւորը մեր բոլոր գործընկերների հետ անկեղծ լինելն է: Ինչ վերաբերում է օրինակ դառնալուն, ապա այսօր դժվարանում եմ ասել: Ժամանակը լավագույն դատավորն է: Բայց մեկ բանում վստահ եմ. ապագայում մենք կհասնենք Եվրասիական միության եւ ԵՄ-ի միջեւ շատ սերտ համագործակցության հաստատման:

Իսկ Հայաստանը խթա՞ն կդառնա:

Արտաքին քաղաքականության մեր ռազմավարական հայեցակարգի հիմքում ոչ թե հակադրությունն է, այլ համագործակցությունն ու համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ փոխգործակցությունը: Մեկ այլ օրինակ. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր երկրներից ենք, որում ներառված են նախկին Խորհրդային Միության որոշ երկրներ, բայց, միաժամանակ, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ