News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) հայտարարությունների ֆոնին: Այդ մասին են վկայում տորգերի արդյունքները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,9 տոկոսով՝ հասնելով 58,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,1 տոկոսով՝ հասնելով 52,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ EIA-ը հայտնել էր, որ վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ թերթաքարային նավթի արդյունահանման նվազում է սպասում: Գերատեսչությունը հայտարարել էր, որ ապրիլի համեմատ, մայիսին «սեւ ոսկու» արդյունահանումը կնվազի օրական 45 հազար բարելով՝ հասնելով օրական 4,98 մլն բարելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր բազային տարբերակի համաձայն, նավթի պաշարները 2015-ին կնվազեն, քանի որ նավթի արդյունահանումը կկրճատվի տարկա երկրորդ կեսին: Սակայն  եթե արդյունահանումը մնա անփոփոխ ողջ տարվա ընթացքում, ԱՄՆ նավթի պաշարները կավելանան մինչեւ 540 մլն բարել»,-հայտարարել են JP Morgan-ի վերլուծաբանները:

Միաժամանակ գործակալությունը նշում է, որ նախկինում նավթի գներն աճում էին Մերձավոր Արեւելքում անկայուն իրավիճակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ