News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Օսմանյան Թուրքիայում հայերի հալածանքները «վայրագ հանցագործություն» է համարում, սակայն չի շտապում դրանք ցեղասպանություն եզրով որակել՝ կոչ անելով երկրներին շարունակել  համագործակցությունը 100 տարի առաջ կատարվածի փաստերը պարզելու համար։ Ապրիլի 13-ին նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը հաշվի կառնի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հայտարարությունը, որը 1915-1916թթ. հայոց ջարդերը ապրիլի 12-ի պատարագի ժամանակ որակել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Ինչպես նշել է Բան Կի Մունի ներկայացուցիչը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում նշում են 1915թ. ողբերգական դեպքերի տարելիցը եւ գիտակցում է կատարվածին որակավորումներ տալու հարցի նրբությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը վստահ է, որ այդ օրը նշելը, 1915թ. ողբերգական դեպքերի հիշատակը հարգելը եւ այդ դեպքերի փաստերը պարզելու շուրջ համագործակցելը պետք է ամրապնդի նման վայրագ հանցագործությունները ապագայում կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է Բան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ