News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված  ծրագրերը կրճատվել են։ Այս մասին ապրիլի 14-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանը հավելել է, որ ծրագրերը կշարունակեն գործել իրենց հիմնական առաջնային նպատակների ուղղությամբ։ Եվ նույնը վերաբերում է USAID-ի ծրագրերին։ «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որը Հայաստանում տնտեսական բարեփոխումների, կառավարման բարելավման, ժողովրդավարության կայացման ուղղված շատ կարեւոր ծրագրեր է իրականացնում, չի փակում իր դռները։ Եվ ԱՄՆ դեսպանատունը հավատարիմ է այդ առաջնային ուղղություններով իր հայ գործընկերների հետ համատեղ աշխատելու նպատակին,- վստահեցրել է Միլսը։

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ մի շարք նոր գլոբալ մարտահրավերներ են առաջացել, մասնավորապես էբոլայի համաճարակի, առողջապահության միջազգային ճգնաժամի, Ուկրաինային օգնելու անհրաժեշտության  եւ «Իսլամական պետության» դեմ պայքարելու կապացությամբ։ «Եվ դրանց ազդեցության տակ ԱՄՆ ղեկավարությունը, ի դեմս նախագահ Բարաք Օբամայի, վերանայել է հատկացվող ֆինանսավորման չափերը։ Այդ քայլերի շրջանակներում վերանայվել է նաեւ Հայաստանին USAID-ի շրջանակներում հատկացվող օգնության չափը»,- ասել է Միլսը՝ հավելելով, որ իրենք միջոցների վերաբաշխման վերաբերյալ դժվարին որոշումներ են կայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ