News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի պապը 2016-ին գալու է Հայաստան: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին,լրագրողների հետ զրույցում ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Սխալ է այն տեղեկատվությունը, թե Հռոմի պապին հրավիրել են Հայաստան` ապրիլի 24-ին ներկա լինելու, դա այդպես չէ: Հայ Առաքելական եկեղեցին Հռոմի պապին հրավիրել է` նրան հարմար պահի գալ Հայաստան»,-ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Անդրադառնալով Թուրքիայի արձագանքներին Հռոմի Պապի ուղերձին` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ Թուրքիան նախօրոք էր սկսել ճնշումներ գործադրել Վատիկանի վրա` հասկանալով Վատիկանի ազդեցությունը:

«Թուրքիան փորձեց վիժեցնել Հայոց ցեղասպանության թեմայով ցանկացած գործընթաց, սակայն Հռոմի պապը ոչ միայն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլև կոչ արեց ամբողջ միջազգային հանրությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են գալու եկեղեցական 38 պատվիրակություններ, 7 եկեղեցու պետեր, արքեպիսկոպոսներ, Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտը, Լոնդոնի եպիսկոպոսը, որը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի հոգևոր սպասավորն է և այդ ընտանիքի անունից խոսք է ուղղելու հայ ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ