News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չինական Հենան նահանգի բնակչուհին պլաստիկ վիրահատություն է արել, որպեսզի վերադարձնի նախկին ընկերոջը: 15-ամյա Լի Հի Դենեյն իր լուսանկարները հրապարակել է չինական Weibo սոցիալական ցանցում:

Ըստ The Daily Mail-ի, նյութը հրապարակելու պահին Լի Հիի էջը գրեթե 600 հազար բաժանորդ է ունեցել: Ընդ որում, մեծ մասը քննադատել է աղջկան, մի մասն էլ կասկած է հայտնել լուսանկարների իսկության առնչությամբ: Քննարկման որոշ մասնակիցներ տեղեկացրել են, որ Չինաստանում անչափահասների պլաստիկ վիրահատության համար ծնողների համաձայնությունն է անհրաժեշտ:

Lenta-ի փոխանցմամբ, cbg.cn-ը պարզաբանել է, որ մի շարք վիրահատությունների ընթացքում ուղղել են Լի Հի Դենեյի քիթը, կոպերը, ինչպես նաեւ փոխել են դեմքի ձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ