News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Եվրոպայի մշակույթային ժառանգության ամենահայտնի մրցանակին է արժանացել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Եվրահանձնաժողովը եւ Europa Nostra-ն հայտնել են «Եվրամիության մշակույթային ժառանգություն» մրցանակի տերերի անունները։

«Եվրամիության մշակույթային ժառանգություն»  մրցանակը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն է հանձնվել «պահպանություն»  խորագրում։ Մրցանակի հանձնման ժամանակ նշվել է, որ մրցանակի հանձմանը նպաստել է այն, որ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնմանը աջակցել են տեղական իշխանությունները, տեղի բնակչությունը եւ հայ համայնքը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ