News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հանդիպել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի իր համերաշխությունը հայտնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության նախարար Խուլիո Ալակը, Հայ եկեղեցու Արգենտինայի թեմի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, գործարար Էդուարդո Էռնեկյանը, արդարադատության նախկին նախարար Լեոն Արսլանյանը եւ Դանիել Ստամբուլյանը, հաղորդում է Prensa Armenia-ն:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունից հետո, Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը ոչ միայն քննադատել էր Արգենտինան, այլեւ վիրավորել բոլոր արգենտինացիներին: Նա հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ արգենտինացիների ուղեղները լվացել են իրենց միջավայրում գտնվող հարուստ ու ազդեցիկ հայերը:

Բոզքըրը սկզբում լրագրողներին հիշեցրել էր, որ Ֆրանցիսկոսը կամ Խորխե Մարիո Բերգալյոն, ով ծնվել է 1936-ին Բուենոս Այրեսում, «արգենտինացի» է, այնուհետեւ ակնարկել էր, որ այդ երկիրն ունի իր մութ անցյալը: «Արգենտինան մի երկիր է, որը գրկաբաց ընդունել է Հոլոքոստի հայտնի հանցագործներին, նացիստ դահիճներին»,-ասել էր թուրք նախարարը:

Հռոմի Պապի հայտարարությունից խոցված թուրք նախարարը վիրավորել է ողջ Արգենտինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ