Թուրք պաշտոնյաները շարունակում են մաղձ թափել Հռոմի Ֆրանցիոսկոս Պապի հասցեին այն բանից հետո, երբ վերջինս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում կայացած պատարագի ժամանակ 1915-ի դեպքերը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այս մասին գրում է «The New York Times»-ը:

Վերջին վրդովված արձագանքը Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի կողմից էր, ով հայտարարել է, որ ընդհանուր առմամբ արգենտինացիների ուղեղները լվացել են իրենց միջավայրում գտնվող հարուստ ու ազդեցիկ հայերը:

Իր ելույթում, որը հաղորդվել է պետական հեռուստատեսությամբ, Բոզքըրը սկզբում լրագրողներին հիշեցրել է, որ Ֆրանցիսկոսը կամ Խորխե Մարիո Բերգալյոն, ով ծնվել է 1936-ին Բուենոս Այրեսում, «արգենտինացի» է: Այնուհետեւ թուրք նախարարն ակնարկել է, որ այդ երկիրն ունի իր մութ անցյալը:

«Արգենտինան մի երկիր է, որը գրկաբաց ընդունել է Հոլոքոստի հայտնի հանցագործներին, նացիստ դահիճներին»,-ասել է թուրք նախարարը: