Հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինծռայողին հասցրել են այդ քայլին, գրում է ArmLur.am-ը։

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է ինքնասպանության։

Այս պահին դեպքով կա 2 ձերբակալված անձ, չի բացառվում եւս մեկ ձերբակալում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նա Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր, ապրում էր ծնողների և իրենից մեծ եղբոր հետ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա մեկնել ծառայության:

«Բարի, հարգալից, կյանքով լի, խելացի տղա էր մեր Տիգրանը, ավագ դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ էր ընդունվել, շատ էինք ուրախացել: Կատարվածը շոկային է բոլորիս համար, չենք հավատում ինքնասպանության վարկածին»,

NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի մտերիմներից մեկը: