Բելգիայի թագավոր Ֆիլիպ I-ը հետաձգել է երկրի վարչապետ Բարտ դե Վեվերի՝ հրաժարական տալու առաջարկի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է De Standaard թերթը՝ վկայակոչելով Թագավորական պալատը։

Վարչապետի առաջարկի վերաբերյալ միապետի վերջնական որոշումն առայժմ չի հրապարակվել։

«Թագավոր Ֆիլիպը շարունակում է դիտարկել դե Վեվերի հրաժարականի վերաբերյալ որոշումը և վաղվանից կխորհրդակցի կուսակցությունների նախագահների հետ», — նշված է պարբերականի հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ Բելգիայի թագավորն ափսոսանք է հայտնել առկա մարտահրավերներին համապատասխանող կայուն բյուջեի ձևավորման շուրջ համաձայնության բացակայության կապակցությամբ։ Միապետն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական անկայունության և լուրջ տնտեսական դժվարությունների ֆոնին երկիրը չի կարող իրեն երկարատև քաղաքական ճգնաժամ թույլ տալ։