Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի ղեկավարության և Մեքքայի դաշնագրի մասնակից երկրների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Ողջունում ենք հոկտեմբերի 26-ին Թեհրանում իրանական կողմի և այսպես կոչված Մեքքայի դաշնագրի մասնակիցների միջև բարձր մակարդակի հանդիպման անցկացումը։ Հարևանների միջև կառուցողական երկխոսությունը, փոխադարձ վստահության վերականգնումը, անվտանգության շահերի փոխադարձ հարգումը չափազանց կարևոր են։ Հենց այս մոտեցումն է ընկած Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման ռուսական հայեցակարգի հիմքում, որը կոչված է նպաստելու ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում անվտանգության անբաժանելի ճարտարապետության ձևավորմանը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»,– նշել է դիվանագետը։