ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 2-ին, կազմել է 360.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.90 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–358.5 դրամով, վաճառվում է 361-363 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 406–410 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.16 դրամով, վաճառվում է 4.40–4.65 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով:

Եվրոն գնվում է 400 դրամով, վաճառվում է 403 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15–4.16 դրամով, վաճառվում է 4.23 դրամով: