Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com—ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ տեղափոխվածներից մեկը երեխա է։ Նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 54-ամյա Էլլա Զ.-ն և 7-ամյա Վիկտոր Հ.-ն։

Այնուհետև Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Էլլա Զ․-ն իր թոռնիկներ Վիկտոր Հ.-ի և 6-ամյա Աննա Հ.-ի հետ Հրազդանից դեպի Հանքավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում բանջար հավաքելու ժամանակ ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում անզգուշաբար կպել է բաց հոսանքալարին և հոսանքահարվել։

Այդ ամենը տեսնելով, տատիկը գրկել է երեխային, ինչի հետևանքով ինքը նույնպես հոսանքահարվել է։ Բարեբախտաբար, մյուս թոռնիկին ոչինչ չի պատահել։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։