Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 35-ամյա Վոլոդյա Փ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ Ադոնցի փողոցի 2/3 հասցեում գտնվող խանութ-սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com—ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ խանութի դրամարկղից գողացել են մի քանի միլիոն դրամ գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
կայքի տեղեկություններով՝ Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։





























