Կոլումբիայի արևմտյան հատվածում առնվազն չորս մարդ է զոհվել. անհայտ անձինք անօդաչու թռչող սարքեր են կիրառել և ռազմաբազայի մերձակայքում ականապատ ինքնաթափ պայթեցրել: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Տոլիմա դեպարտամենտի նահանգապետ Ադրիանա Մագալի Մատիսը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի լույս գիշերը Պլանադաս մունիցիպալիտետում՝ ռազմաբազայի տեղակայման շրջանում։

«Պլանադասում իրականացված հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ընդամենը երկու ամսական նորածին», — նշել է նահանգապետը։

Ըստ Tiempo պարբերականի՝ պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել է մի քանի բնակելի տուն։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել նաև տեղի դեղատանը։

Մունիցիպալիտետի ղեկավար Խուան Կամիլո Ուեխե Ռիբերան սոցցանցերում հայտարարել է պարետային ժամ սահմանելու մասին։