8 տարվա ընթացքում մենք 8 անգամ բարձրացրել ենք կենսաթոշակի չափը, այդ թվում՝ հետվճարի ներդրման հաշվին։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հայտնել է, որ 680 հազար մարդու կենսաթոշակի չափը կբարձրանա։

«Մենք խոստացել ենք և մտադիր ենք 2028 թվականից իրականացնել կենսաթոշակների ինդեքսավորման ծրագիր՝ հաշվի առնելով գնաճը։ Դա կարվի կա՛մ հետվճարի միջոցով, կա՛մ ուղղակիորեն, որպեսզի կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր չլինի»,- ընդգծել է Թորոսյանը։

Նա հայտնել է, որ այս տարի կենսաթոշակների վճարման համար արդեն հատկացվել է նախատեսվածից 90 միլիարդ դրամով ավելի, իսկ հաջորդ տարի կուղղվի 120 միլիարդ դրամով ավելի։

«Մենք նախատեսում ենք երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը։ Եթե կենսաթոշակի չափի մասով փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք կլինեն բարձրացման ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում 572 հազար կենսաթոշակառու հետվճար է ստանում, մինչդեռ տարեսկզբին այդ ցուցանիշը 415 հազար էր, այսինքն՝ աճը կազմել է 170 հազար։ Հետվճարի միջին չափը կազմել է 8200 դրամ»,- նշել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում անկանխիկ դրամաշրջանառությունը կնվազի, և ինչ-որ պահի կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ ոքի ձեռքին կանխիկ գումար չլինի։

Նա հայտնել է, որ Հայաստանում նպաստ ստացողների թիվը կազմում է 33 հազար ընտանիք, սակայն այդ թիվը կարող է փոխվել։

«Մենք չենք դադարեցնում հուղարկավորության նպաստների վճարումը, այլ դրանք դարձնում ենք հասցեական, և օգնությունը կտրամադրվի բնակչության անապահով խավերին՝ նպաստառուներին»,- հավելել է նա։