Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին փորձել է «բարի» ձեւանալ՝ հայտարարելով, թե Թուրքիայում ապրող հայաստանցիներին կարող էին արտաքսել, սակայն չեն արել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Էրդողանը պնդել է, թե Թուրքիայում հայ քաղաքացիների նկատմամբ որեւէ բացասական վերաբերմունք չկա։ «Թուրքիայում ապրող հայաստանցիներ կան։ Մենք նրանց կարող էինք արտաքսել, սակայն չարեցինք։
Վանում Աղթամար կղզու եկեղեցին պետական բյուջեի գումարներով վերանորոգեցինք»,-ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ քվեարկությանը, Էրդողանը հայտարարել է, թե նրանց կայացրած որոշումն իրենց մի ականջով մտնում է, մյուսով՝ դուրս գալիս։