2014-ին օրացուցային տարում, որն ավարտվել է մարտի 21-ին, Իրանից գազի արտահանումը Թուրքիա, Ադրբեջան ու Հայաստան կազմել է 9,69 մլրդ խմ: Այս մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման դեպարտամենտի ներկայացուցիչ Յադոլա Բաիբորդին:
Միայն 9,19 մլրդ խմ գազ արտահանվել է Թուրքիա: Հայաստանն ու Ադրբեջանն ստացել են համապատասխանաբար 382 մլն եւ 294 մլն խմ իրանական գազ, հաղորդում է IRNA գործակալությունը: Պաշտոնյայի խոսքով՝ գազի արտահանումն ավելացել է 9 տոկոսով: