News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO):

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական  կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Այդ համատեքստում նա կարեւորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի, կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի հիման վրա ներկայում մշակվող ռազմավարության ուղղությունների, հանրային ծառայության մարմինների արդյունավետության բարձրացման ու բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձեւավորման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են ՀՀ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերին եւ առավել անկախ ու արդյունավետ դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումներին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

Հանդիպման ավարտին նախարարն իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ աշխատանքները շարունակելու եւ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության անդամները եւս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Հովհաննես Մանուկյանին ընդունելության համար՝ հավաստելով նախարարության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ