News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին,  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ժամկետում հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին որակական նոր մակարդակի բարձրացվեցին, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահը հաջողություններ է մաղթել Դիեգո Ռիվերային հետագա գործունեության մեջ եւ հույս հայտնել, որ հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով եւ նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-արգենտինյան բարեկամության:

Դեսպան Դիեգո Ռիվերան շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար, նշելով, որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում փորձել է առավելագույնս օգտակար լինել երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ավելի սերտացմանն ու ամրապնդմանը եւ այսուհետ եւս Հայաստանից դուրս էլ շարունակելու է մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:

Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ Արգենտինայի դեսպանը երկուստեք գոհունակությամբ են խոսել արգենտինահայ համայնքի մասին, նշելով, որ բավականին կազմակերպված եւ ուժեղ համայնքն զգալիորեն նպաստում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ միջպետական կապերի ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ