News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլն արագ է արձագանքել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը՝ համարելով հերթական շոկը Թուրքիայի համար։

Թուրքական Cumhuriyet-ը գրել է, որ Եվրախորհրդարանում կարեւոր քվեարկությունից առաջ Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Էրդողանը փոխել է եվրոպական ուղեգիծը եւ պանարաբական լիդեր է դարձել։

Թուրքական Analiz merkezi կայքը, Եվրախորհրդարանի որոշման մասին լուրը վերնագրել է. «Շոկային նորություն Թուրքիայի համար»։

SGKrehber-ի վերնագիրն է. «Եվրախորհրդարանի հայկական բանաձեւում շոկային զարգացում»։

Թուրքական Haberkibris կայքում հիշյալ լուրի համար օգտագործել են «Եվրախորհրդարանից Թուրքիայի համար շոկ» վերնագիրը։

Հիշյալ լուրը գրել են բոլոր թուրքական լրատվամիջոցները եւ հիմնականում ներկայացնում էին որպես անսպասելի եւ շոկային իրադարձություն Թուրքիայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ