Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում համոզմունք է հայտնել, թե Թուրքիային եւ Վատիկանին կհաջողվի կարգավորել լարվածությունը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պապի հայտարարությունից հետո։
«Ես չեմ ուզում միջամտեմ Պապի եւ Թուրքիայի բանավեճին։ Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա միջոց կգտնի բացատրվել մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է Պուտինը։
Պուտինը հույս է հայտնել, որ թուրք գործիչները ողջամտություն կունենան, նրանք «խելոք մարդիկ են եւ բավական ճկուն, որ լուծեն խնդիրները»։