Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դարբնիկ-Դաշտավան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: