News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարսելի քաղաքապետ եւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան-Կլոդ Գոդենը Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի, պատգամավոր Վալերի Բուայեի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուզելյեի, իր տեղակալ Դիդիե Փարաքյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ ապրիլի 16-ի երեկոյան բացել է Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատամասին փակցված երկու հսկայական պաստառները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ըստ «Nouvelles d'Arménie» պարբերականի, բացման արարողությանը շուրջ 400 մարդ է մասնակցել: Ժան-Կլոդ Գոդենն իր ելույթում հիշեցրել է ծանր պայքարի մասին, որն ինքը, բազմաթիվ այլ պատգամավորների հետ, մղել է 2001 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաեւ մատնանշել է Վալերի Բուայեի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի նպատակն է շարունակել պայքարը՝ Սահմանադրությանը համապատասխանող նոր օրենքի ընդունմանը հասնելու համար:

Մարսելի քաղաքապետը նաեւ անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթին, որը Վատիկանում պատարագի ժամանակ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ