News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի  բնակիչ Կ.Սահակյանը, 2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ձկների զանգվածային ոչնչացման եղանակի՝ էլեկտրական փոխարկիչի, մարտկոցի եւ ցանցի օգտագործմամբ, Լոռու մարզի Ագարակ գյուղի վարչական տարածքով հոսող Ձորագետ գետից ապօրինի արդյունահանել է «Կարմրախայտ եւ Կարաս տեսակի ձկներ`  պետությանը պատճառելով զգալի վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015 թվականի ապրիլի 06-ին Կ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի ապրիլի 15-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ